Վրաերթի ենթարկված 16-ամյա աղջիկը մահացել է
Հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամուրջ մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղությամբ:
Կատարվում է նախաքննություն: