
Օձերի համաշխարհային օրն է
Հուլիսի 16-ին նշվում է օձերի համաշխարհային օրը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցից հայտնում են, որ Հայաստանում տարածված 23 տեսակի օձերից թունավոր են համարվում իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակը` Երևանյան լեռնատափաստանային իժ, Դարևսկու իժ, Հայկական կամ Ռադդեի իժ, Կովկասյան գյուրզա:
Օձը թունավոր է եթե իր վրա ունի չորս հետևյալ արտաքին հատկանիշները՝
.Իժերի գլխի վերին մակերեսը և մարմինը ծածկող թեփուկները մանր են և միանման, կամ գլխի վրա մի քանի խոշոր թեփուկների ` վահանիկների հետ միասին ունեն նաև մանր թեփուկներ:
.Աչքի բիբը կատվի աչքի բբի նման ուղղահայաց ճեղք ունի:
.Պոչը համեմատաբար կարճ է և վերջանում է կտրուկ սուր ծայրով:
.Մարմնի թեփուկները կատարավոր են և ունեն լավ արտահայտված երկայնակի կողիկներ:
Օձերը օգտակար են մարդկանց համար, քանի որ ոչնչացնում են վնասատու միջատներին և մկնանման կրծողներին, հետևաբար անհրաժեշտ է պահպանել օձերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին