Ադելը վավերագրական ֆիլմ է պատրաստում իր մասին
Բրիտանացի երգչուհի Ադելը վավերագրական ֆիլմ է պատրաստում իր կյանքի մասին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Sun-ը։
Նշվում է, որ այն կպատմի 34-ամյա կատարողի անձնական կյանքի և կարիերայի մասին։ Նախագծի պրեմիերայի ժամկետի մասին դեռ տեղեկություններ չկան։
«Այն պետք է անպայման դիտել հեռուստատեսությամբ: Չնայած այն հանգամանքին, որ բոլորը գիտեն նրա անունը, Ադելը դեռևս բավականին խորհրդավոր է որպես անհատականություն։ Նրա կյանքը կտրուկ փոխվել է իր դեբյուտային ալբոմի թողարկումից հետո», - ասում է ինսայդերը:
Հրատարակության համաձայն, Ադելը հույս ունի, որ վավերագրական ֆիլմը կօգնի հարթել երկրպագուների դժգոհությունը՝ կապված այն բանի հետ, որ հունվարին երգչուհու համերգը Լաս Վեգասում մեկնարկից 24 ժամ առաջ չեղարկվել էր։ Երգչուհին խոստացել է այս տարի անցկացնել շոուն, սակայն ամսաթիվը դեռ չի նշվում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին