Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
Այսօր Վրաստանում առանձնահատուկ օր է, Թբիլիսիում ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված կարևոր երկխոսությունը, մենք կփորձենք համատեղ ջանքերով ապահովել մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը,- վրացական «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ, ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։
Նրա խոսքով, ինքը վստահ է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների այցը Վրաստան կբերի կոնկրետ արդյունքներ և կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին մեր իշխանության հանդեպ վստահության համար։ Շատ կարևոր է, որ նշված երկխոսությունը տեղի է ունենում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Թբիլիսին միշտ եղել է մի վայր, որտեղ շատ կարևոր որոշումներ են կայացվել, և սա դրա շատ կարևոր շարունակությունն է։
Ուզում եմ ընդգծել, որ Վրաստանի վարչապետի կողմից անցյալ տարի սկսված շատ կարևոր գործընթացը՝ մեր երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև երկխոսության խթանման գործընթացը, սկսվել է նրա հատուկ ջանքերով, ինչը բոլորս շատ լավ գիտենք, որ ավարտվել է կոնկրետ արդյունքներով, այս գործընթացը շարունակվել է։
Բոլորս լավ հիշում ենք Վրաստանի վարչապետի խաղաղ հարեւանության նախաձեռնությունը, որը հայտարարվել էր Վրաստանի ամենաբարձր ամբիոնից, այսօր այս գործընթացի շատ տրամաբանական շարունակությունն է, երբ մեր հարևանները եկան Վրաստան և երկխոսություն սկսեցին իրենց ունեցած կարևոր հարցերի շուրջ։
Այսօր ես ոչինչ չեմ կարող ասել ձևաչափի շարունակության մասին, գլխավորն այն է, որ այսօր հնարավոր եղավ համատեղ երկխոսություն սկսել մեր հարևան երկրների արտգործնախարարների միջև: Վստահ եմ, որ Վրաստան այցը կբերի կոնկրետ արդյունքներ և կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան