Արդյո՞ք էս թրքհպատակները սպանեցին Արմենին, թե մենք մեր չգործողություններով, մեր քայլ չանելու վարքով. Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Այո՛, Գրիգորյան Արմենին այսօր սպանել են, քանի որ, երբ 4000-ից ավել տղու մատաղ արեց նիկոլը, հետո էլ ասեց, թե բա կարող էի չանել, բայց էդպես էր պետք, մենք ոչինչ չարեցինք ստատուս գրելուց բացի: Արմենի կալանքի ռեժիմը նրա առողջական վիճակի պայմաններում տրամաբանորեն հանգեցնելու էր մահվան, քանի որ էդպես էր պետք կոնկրետ մեկին:
Երբ խաչատրյան վիգենի նման ոչնչությունը ասեց այո՛ Արցախը Ադրբեջանի կազում ինքը տեսնում է, դա որևէ արձագանքի չհանգեցրեց, որ հետո ծպտուն չհաներ սույն միաբջիջը:
Երբ նմանօրինակ միտք հնչեցրեց երկրի գործող վարչապետը, դա աղմուկից ավել որևէ իրական արձագանքի չբերեց...
Էս ա իրականությունը, Արմենին սպանեցին, քանի որ մինչ Արմենը սպանել էին մեր ինքնասիրությունը, մեր տեսակի համար պայքարելու կամքը, մեր տղամարդ տեսակի լինելիությունը, մեր միջի ԵՍ-ին:
Արմենն էլ իր՝ շատ կոլորիտային ու հակասական տեսակով իր պայքարն էր տանում, բաց, առանց կեղծավորության, առանց կոմպրոմիս, շիտակ...
Իսկ հիմա հիմնական հարցը. արդյո՞ք էս թրքհպատակները սպանեցին Արմենին, թե մենք մեր չգործողություններով, մեր խիզախության ու սկզբունքայնության պակասով, մեր քայլ չանելու վարքով:
Ի դեպ, սպանություններ էլի են լինելու, քանի որ կամ դու ես խնդրին լուծում, կամ՝ խնդիրը քեզ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեռած մարդու մարմին հոշոտող, արնախում, հիվանդ էս հասարակությունից ո՞նց փրկենք մեր երեխաներին. Զոհրաբյան
- Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ
- Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Ռուբեն Մելիքյան
- Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք. Վանեցյան
- «Արմենը գնաց որպես ազատ մարդ, իսկ Արմենին սպանողները մինչև կյանքի վերջ մնալու են թուրքի ստրուկ»
- «Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել»
- «...Որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա»
- Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի