Հոբելյանական համերգ՝ նվիրված «Բարեկամություն» համույթի ստեղծման 35-ամյակին
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթն այս տարի նշում է կազմավորման 35-ամյակը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում վաստակավոր կոլեկտիվը հուլիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա պրեմիերայով՝ «Իսպանական պար» (բեմադրությունը՝ Աշխեն Բոյաջյանի):
Հանդիսատեսին կներկայացվեն համույթի՝ լայն ճանաչում գտած կատարումներն ու նոր բեմադրությունները: Համույթը հանդես կգա գերհագեցած և համալրված ծրագրով: