Արսեն Զախարյանն ու Էդուարդ Սպերցյանը` Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների եռյակում են
Ռուսական սպորտային «Чемпионат» ինտերնետային պորտալն ամփոփել է Ռուսաստանի առաջնության գլխավոր մարզիչների և ակումբների ավագների քվեարկության արդյունքները և հրապարակել ՌՊԼ-ի 35 լավագույն երիտասարդ խաղացողների վարկանիշը։
3-րդ տեղում է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (վաստակել է 50 միավոր)։
«Նրա մակարդակը լավ առումով զարմացրեց ինձ, քանի որ նա թույլ կողմեր չունի: Նա արագ է, դիմացկուն: Մենք բոլորս տեսանք, թե ինչպես է նա կատարում ստանդարտ դիրքերը»,- ասել է «Կրասնոդարի» նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի մեկ այլ՝ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականում (վաստակել է 115 միավոր)։
«Ռուսաստանի ամենավառ երիտասարդ խաղացողը՝ Արսեն Զախարյանը, նախորդ մրցաշրջանում ուժեղացավ ֆիզիկապես և հոգեպես։ 19-ամյա տղան ձևավորվեց որպես իսկական առաջատար»,- գրում է «Чемпионат»-ը։
1-ին տեղում է Համիդ Ագալարովը «Ախմատ» ՖԱ-ից (վաստակեց 120 միավոր):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան