Աննա Հակոբյանին չդիմավորելը իշխանությունները քաղաքական ակտ չորակեցին՝ անձնական
Զարեհ Աճեմյանը (ՀՅԴ Բրբենքի «Աղբալյան» կոմիտե) «Օրակարգ»-ում գրել է. «Արդեն գիտեինք, որ Հայաստանը ղեկավարվում է մի անձի միջոցով, որ նստած վարչապետի աթոռին իր սեփական քմահաճույքին բավարարություն տալու համար պատրաստ է առանց տատամսելու զիջել պետականության, երկրի և ժողովրդի շահերը: Սակայն երբ անձնական բարդույթներին հագուրդ տալու մոլուցքը հասնում է այն աստիճան, որ անձնական վրեժխնդրության համար, արգելվում է հայի մուտքը Հայաստան, դա արդեն նոր անմակարդակության է հասցնում այս ապիկար իշխանությունների փոքրոգիության սահմանները:
Մուրադ Փափազյանի ընտրությունը չի կարող պատահական լինել: Հուլիսի սկզբին, երբ Զարեհ Սինանյանի այցը Ամերիկա և հատկապես Կալիֆորնիա հայ համայնքների բուռն ընդդիմությանն արժանացավ, փաշինյանական վարչակարգը փորձեց այս անգամ Սինանյանի կողքին Աննա Հակոբյանին էլ պետական բյուջեի հաշվին ուղարկել Ֆրանսիա, որպեսզի մի կերպ պարտկի Սինանյանի սփյուռքյան խայտառակությունը:
Աննա Հակոբյանի այցը ևս չկարողացավ հայ համայնքի ուշադրությանն արժանանալ և ֆրանսահայ կազմակերպությունները հրաժարվեցին դիմավորել ապազգային իշխանությունների ներկայացուցիչներին, որոնք ի վերջո ստիպված ներկայացան մի հայազգի թրքամետ լոբիիստի կազմակերպած անգույն միջոցառմանը և անհաջողությամբ վերադարձան Հայաստան:
Սակայն Աննա Հակոբյանին չդիմավորելու փաստը Հայաստանի իշխանավորների մոտ ոչ թե քաղաքական ակտ որակվեց այնպես որ էր իր բնույթով, այլ իբրև անձնական վիրավորանք՝ այնպես որ ընդունված է փոքրոգի և տհաս մարդկանց մոտ: Եւ այս խայտառակության պատասխանը պետք է լինի այնպես, որ Ֆրանսիայի բոլոր հայկական կազմակերպություններին ու մյուս գաղութների կազմակերպություններին դաս լինի, որ սրանից հետո իրենց «լավ պահեն» վարչապետի կնոջ առջև:
Եւ այսպիսի փողոցային տրամաբանությամբ արգելվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայաստանին, Արցախին ու հայությանը տարիների ծառայության մատուցած ազգային գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան:
Աննա Հակոբյանը, որ որևէ պաշտոն չունի Հայաստանի Հանրապետությունում և որևէ պետական հանգամանք չի ներկայացնում, դարձել է որոշիչ ազդակ թե ով է կարող մուտք գործել Հայաստան և ով ոչ:
Սա ոչ այլ ինչ է, քան պետականության անկում: Թերևս մեկը պետք է հիշեցնի ինքնամոռացության մատնված զույգերին՝ նախորդ անձի մասին, որ ՀՅԴ Բյուրոյի անդամների մուտքը արգելեց Հայաստան»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացել բոլոր այն հայերին, ովքեր պայքարում են Հայաստանի, Արցախի համար. Սաղաթելյան
- Ղազինյան. Մուրադ Փափազյանը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել Ալիևի ու Էրդողանի պահանջով
- Իշխանյան. Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց
- Ինչո՞ւ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք. Գեղամ Մանուկյան
- Թաթոյան. Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազյանին
- Գևորգ Դանիելյան. Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը
- ՀՅԴ Բյուրո. Թուրքիայում և Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված Մուրադ Փափազյանը հիմա արդեն անցանկալի անձ է փաշինյանական իշխանությունների համար
- Երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան, Փաշինյանի հրամանով՝ համարվում եմ անցանկալի անձ․ Մուրադ Փափազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան