
Օր առաջ Նարեկ Մանթաշյանին նորմալ բուժում է պետք. Ալեքսանդր Կոչուբաև
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, տեղափոխվել է հիվանդանոց ստացել է առաջին բուժօգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացվել և վերադարձել է հետ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Ինսուլինային կախվածությունը արդեն հասել է 100 մլ, սա սարսափելի բարձր է, կառավարության որոշումներով 60 միլիգրամը արդեն իսկ համարվում է կալանավորման հետ անհամատեղելիություն:
Արդեն մեկ ամիս է, միջնորդել ենք խափանման միջոցի հարցը քննարկել, բայց դատավոր Ֆարխոյանը որևէ բան չի անում: Շաքարային դիաբետից արդեն կան բազմաթիվ խնդիրներ՝ սրտի, երիկամների, լյարդի, օր առաջ Նարեկ Մանթաշյանին նորմալ բուժում է պետք»,-ասաց նա
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց. Փաստաբան
- Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ Կոչուբաև
- Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է
- Երեք ժամ ժամանակի անիմաստ կորուստ էր․ փաստաբանը՝ Մանթաշյանի դատական նիստի մասին
- Նարեկ Մանթաշյան. Ինձ կալանավորել են, բայց իմ մանկահասակ զավականերն են իմ փոխարեն պայքարի շարքերում
- Մանթաշյանի քաղաքական գործով դատարանի որոշումները դատավորը չի կայացնում. Ալեքսանդր Կոչուբաև
- Դատարանը մերժեց Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակել