Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց. Փաստաբան
Նախօրեին ուշ ժամի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Հենց նոր Վարդաշեն ՔԿՀ-ից տեղեկացրեցին, որ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներով շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Այս խնդիրը հետևանքն է շաքարային դիաբետի չափազանց բարձր ցուցանիշի (20-28, ինսուլինային կախվածությունը օրեկան 100 մգ):
Այս իշխանությունները հասկանալով, որ ջուր քրեական գործերով այլևս անհնար է անձանց պահել անազատության մեջ, անում են իրավիճակից բխող ամեն ինչ, որ քաղբանտարկյալները մահանան:
Դատավոր Ֆարխոյանն էլ շուրջ մեկ ամիս ժամանակ չգտավ, որպեսզի շտապ նիստ գումարի և քննարկի կալանավորման հետ անհամատեղելիությունը պարզելու միջնորդությունը, իսկ պետությունը ակնհայտորեն տապալում է Ն. Մանթաշյանի առողջության պահպանման գործառույթը:
ՔԿՀ վարչակազմը և բժիշկները եղած ռեսուրսներով անում են ամեն ինչ, բայց այդ ամենը բավարար չէ անձի առողջությունը պահպանելու համար, քանի որ չունեն համապատասխան միջոցներ»։
Դատալեքսից տեղեկանում ենք. «Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև կատարել է գույքի բացահայտ հափշտակություն»։ Նախորդ տարվա դեկտեմբերին Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ Մանթաշյանի դեմ քրգործերից մեկն էլ առնչվում է այն դեպքին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց եռակողմ հայտարարությունը և բողոքի ակցիաներ սկսվեցին։ Մանթաշյանին վերագրվել է դրոշի կողոպուտի մեղադրանք, չնայած, որ վերջինս կառավարության շենքում ծածանել է ՀՀ դրոշը
Մեկ այլ գործով մեղադրական եզրակացության համաձայն` Մանթաշյանը օրենքով չնախատեսված կարգով, առանց դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիությունը, 2020 թվականի ապրիլի 9-ին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հրապարակել է Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը:
1 տարի անց` 2021 թվականի հունիսի 26-ին, Մանթաշյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ չնայած քննության արդյունքում վերոհիշյալ քրգործի կասեցման որոշում էր կայացվել, սակայն «հետընտրական Հայաստանի քաղաքական հետապնդումների համատեքստում գործը վերաբացվել է»։
«Քթի գործից» մինչև դրոշի կողոպուտ. Մանթաշյանի պաշտպանը քրգործերը քաղաքական է համարում
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ Կոչուբաև
- Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է
- Երեք ժամ ժամանակի անիմաստ կորուստ էր․ փաստաբանը՝ Մանթաշյանի դատական նիստի մասին
- Նարեկ Մանթաշյան. Ինձ կալանավորել են, բայց իմ մանկահասակ զավականերն են իմ փոխարեն պայքարի շարքերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան