Գյումրեցիներ, ձեզ թշնամի սարքեցին, բայց լսեք՝ ոնց էր Արմենը հպարտանում ձեզնով
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Երեկ, դատարանում, երբ սպասում էինք Արմենի դատական նիստը սկսվի, Արմենի մայրն ինձ պատմում էր, թե էս վերջին երկու ամիսը ինչպես են իրենց կյանքը վերածել դժոխքի՝ ամեն օր սպառնալիքներ և անեծք, հայհոյանք ու ատելություն։
Գյուրմեցիներ, որ ձեզանից շատերն էսպես թեթևությամբ թույլ տվեցինք, որ Արմենին սարքեն ձեզ թշնամի, լսեք, թե ինչպես էր Արմենը հպարտանում ձեզանով»։
Նա նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ Արմեն Գրիգորյանն ասում է.
«Ես հայտարարություն ունեմ. լինելով գյումրեցի՝ ձորիմայլից, հորս կողմից Հացիկ գյուղից, ծնվել, մեծացել եմ Երևանում, բայց Գյումրին է իմ հայրաքաղաքը։ Երկու ամիս առաջ Գյումրի նիկոլական դերասան-մերասան միտինգ էին արել, կատաղած ասացի՝ դաշտավայրի ժողովուրդն իրեն լավ չի պահում, ավելի շատ նիկոլական են ու իմ համար դավաճան են դրա համար։ Սկսեցին գյումրեցիները նեղանալ, ինձանից պաշտպանել Գյումրին։ Ես Գյումրիի համար իմ կյանքից 3 տարի եմ տվել։ Կուրսում միակն եմ եղել, երկրաշարժից հետո մտել եմ դեկանատ ու ասել՝ ինձ ուղարկեք Գյումրի։ Ինձանից պետք չէ Գյումրին պաշտպանել։ ...
Համարում եմ, որ իմ թասիբը, ինչքան լավ բան կա մեջս, Գյումրիից է, Գյումրին է իմ մեջ մտցրել, որ տղամարդը տղամարդ պետք է լինի, տղամարդը թասիբով պետք է լինի, ու ես այսօր շնորհակալություն եմ ուզում հայտնել գյումրեցիներին ու ասել, որ այսօր չեք պատկերացնում ինչ աստիճան հպարտ եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է. «Հայաստան» դաշինք
- Արդյո՞ք էս թրքհպատակները սպանեցին Արմենին, թե մենք մեր չգործողություններով, մեր քայլ չանելու վարքով. Ալեն Ղևոնդյան
- Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ
- Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Ռուբեն Մելիքյան
- Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք. Վանեցյան
- «Արմենը գնաց որպես ազատ մարդ, իսկ Արմենին սպանողները մինչև կյանքի վերջ մնալու են թուրքի ստրուկ»
- «Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել»
- «...Որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա»
- Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի