Երգիչ Ռիկի Մարտինին սպառնում է 50 տարվա ազատազրկում զարմիկի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու համար
Պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինի ենթադրյալ ռոմանտիկ հարաբերությունները զարմիկի հետ, որի մասին հայտնի է դարձել ընտանեկան բռնության հետաքննության ընթացքում, կարող է 50 տարվա ազատազրկման հիմք դառնալ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է իսպանական Marca գործակալությունը:
«Ըստ տուժողի, Ռիկի Մարտինը յոթ ամիս տևած հարաբերությունների ընթացքում դրսևորել է ֆիզիկական և հոգեբանական ագրեսիա: Հաշվի առնելով, որ դիմումատուն իր իսկ զարմիկն է, երգչին բոլորովին այլ պատիժ է սպառնում։ Ռիկի Մարտինը կարող է դատապարտվել 50 տարվա ազատազրկման»,- ասվում է գործակալության կայքում։
Երգչի նկատմամբ ընտանեկան բռնության մեղադրանքներ հնչել են հուլիսի 2-ին, սակայն բողոքողի ինքնությունը՝ 21-ամյա Սանչեսի, այդ ժամանակ չէր բացահայտվել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան