Վենետիկի 79-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը
Հայտնի է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը կայանալիք Վենետիկի 79-րդ կինոփառատոնի միջազգային ժյուրիի կազմը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, ժյուրին կգլխավորի ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրը։ Նա Օսկարի, BAFTA-ի և Էմմիի դափնեկիր է և հայտնի է կինոյում և հեռուստատեսությունում իր նշանավոր դերերով: Մուրն առաջին ամերիկացի դերասանուհին է, ով արժանացել է Բեռլինի, Կաննի և Վենետիկի կինոփառատոների գլխավոր մրցանակներին։
Ժյուրիի կազմում կլինեն նաև արգենտինացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մարիանո Կոնը, իտալացի ռեժիսոր Լեոնարդո դի Կոստանցոն, իսպանացի ռեժիսոր և սցենարիստ Ռոդրիգո Սորոգոյենը, իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին, գրականության Նոբելյան մրցանակակիր, բրիտանացի գրող, ճապոնական ծագումով Կազուո Իշիգուրոն և ֆրանսիացի կինոռեժիսոր Օդրի Դիվանը: