Շոգը Ֆրանսիայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում
Ֆրանսիայում հուլիսյան շոգը շարունակում է ուժգնանալ, Նիմ և Բեզյե հարավային քաղաքներում այն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Հուլիսին առաջին անգամ Նիմում և Բեզյեում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, ինչը պատմական ռեկորդ է։
Այսպիսով, Նիմում հուլիս ամսի համար նախորդ ռեկորդը գրանցվել է 2019 թվականին՝ 38,8 աստիճան: Հարյուր տարվա դիտարկումների ընթացքում հուլիսին քաղաքում առաջին անգամ ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40 աստիճան։
Բեզյեի համար 40,4 աստիճանը «բացարձակ ռեկորդ է»: 2019 թվականին այդ վայրերում առաջին անգամ գրանցվել է 39,7 աստիճան։
Միևնույն ժամանակ, «Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ երկուշաբթի օրվանից աննախադեպ տապ է սպասվում երկրի տարբեր հատվածներում։
Տևական շոգի և ուժեղ երաշտի պայմաններում տեղի իշխանությունները հակահրդեհային միջոցառումներ են իրականացնում։ Բարձր ջերմաստիճանի պատճառով Նիմի քաղաքապետարանը չեղարկել է հուլիսի 14-ին ազգային տոնի կապակցությամբ ավանդական հրավառությունը։ Անտառային տարածքներ այցելելիս քաղաքացիներին հորդորում են ցուցաբերել ծայրահեղ զգուշություն։
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի մի քանի շրջանների հրշեջներն ակտիվորեն պայքարում են ուժեղ անտառային հրդեհների դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն
- Իսպանիայում հինգ օրվա ընթացքում անոմալ շոգից մահացել է 237 մարդ
- Եվրոպայում սպասվում է անոմալ շոգ ամառ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան