Արմենի վերջին ժպիտից մինչև նրա մահանալը տևել է 58 վայրկյան
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն է։ Ներկա են մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներ, Արմենի հարազատները, ուղղակի քաղաքացիներ, ովքեր նրան ավելի շատ ճանաչել են էկրանից։
«Արմենի մահը քաղաքական սպանություն էր։ Ոչ միայն քաղաքական շինծու գործ էր, քաղաքական կալանավորում էր, քաղաքական դատավարություն էր, նաև քաղաքական սպանություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ նման սպանությունները որևէ մեկը չի մարսում, մեղավորներն անպայման պատժվում են՝ կամ մարդկանց կողմից, կամ օրենքով, կամ Աստծո կողմից։
«Արմենի նման ինտելեկտուալ մարդուն կորցելը, մեծ կորուստ է հայ հասարակության, հասարակական-քաղաքական դաշտի համար»,- նշեց քաղաքական գործիչը։
Թատերագիր Վահրամ Սահակյանն ասաց, որ Արմենը «վառվեց» . «Մտածողությունը, մտքերը իրեն տարան այնտեղ, որ այդ մարդուն զոհ տվեցին»։
«Կարծում եմ՝ մեր հայ ազգը ինչ-որ պահի կհասկանա, որ կարևոր է ունենալ պետություն, որովհետև եթե պետություն չես, ազգ էլ չես»,- ասաց թատերագիրը։
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ներկա էր դատավարությանը, որի ընթացքում մահացավ Արմեն Գրիգորյանը, ասաց. «Արմենի եղբայրը բժիշկ է, այնտեղ էր ու հենց առաջին պահից օգնություն է ցուցաբերել մինչև շտապօգնության մեքենան հասնի։ Շտապօգնության մեքենան հասել էր դատարան 16 րոպե հետո։
Փրկվելու տարբերակ կա՞ր, թե՞ ոչ։ Եթե շտապօգնության մեքենան անմիջապես հասներ կամ տեղում լիներ վերակենդանացման բաժանմունքի համար նախատեսված սարքավորումներ, միգուցե հնարավոր լիներ։
Արմենի վերջին ժպիտից մինչև նրա մահանալը տևել է 58 վայրկյան։
Սա քաղաքական հաշվեհարդար էր, քաղաքական սպանություն քաղաքական հաշվեհարդարի արդյունքում»։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն ասաց, որ 40 տարի Արմենի ընտանիքի հետ սերտ կապերի ունի, փոքր եղբոր հետ համադասարանցի է եղել։
«Նա միշտ եղել է ազատ, ստեղծագործ, ինքնուրույն մարդ։ Ինքն իր էությամբ արև է եղել, արևի մեջ պոռթկումներ են լինում և այդպես վառվեց, գնաց։ Ամենաբարի, լավ հիշողություններ ունեմ իր մասին»,- ասաց Ա. Այվազյանը։
Նա նշեց, որ Արմենը որոշ ժամանակ Հայաստանում չէր գտնվում, բայց երբ որ պահանջը եղել է, եկել է Հայաստան, գուցե և ընդունելի չէր իր որոշ արտահայտություններ, բայց անկեղծ մարդ էր, այդպես անկեղծ էլ գնաց կյանքից։
«Ունեցել ենք տարաձայնություններ, ընկերները նաև դրա համար են. որոշ հարցերի շուրջ ես համաձայն չէի, որոշ հարցերի շուրջ ինքը համաձայն չէր, բայց ինչ ուզում է լինի, մենք ընդհանուր ճանապարհ ենք անցել իր ընտանիքի, եղբոր, ծնողների հետ և այդ ամեն ինչը մեկ օրվա մեջ չի ջնջվում։
Երբ աշխատում էի, հանդիպել ենք իրար հետ, ինքն իր կարծիքն է հայտնել, ես իմ կարծիքը, բայց բացարձակ չի անդրադարձել մեր հարաբերություններ, մեր ջերմության վրա։
Ամենաարժեքավոր մարդիկ ամենաշուտն են մեզանից հեռանում։ Գիտեմ, որ Արմենի օրինակը հայրենասեր, մտածող մարդկանց, քաղաքացիների համար շատ լավ օրինակ է, որին պետք է հետևել»,- ասաց Արա Այվազյանը։
Հիշեցնենք, որ 57-ամյա Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15-ին դատարանում՝ հենց դատական նիստի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կապ ունի կիսում էիր կամ կիսում էիք Արմենի հայացքները, մարդ կարո՞ղ էիք լինել. Գեղամ Նազարյան
- Սերժ Սարգսյան. Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել ժողովրդի անվտանգությունը, դա ողբերգություն է ժողովրդի համար
- «Ժողովուրդ, ում աղջիկների, կանանց, երեխաների կյանքը դանիբեկյանի քթի մասին լուր չարժե»
- Ամիսներ անց համոզվեցի՝ Արմենը ճիշտ էր, որ այս ԱԺ-ն այլևս մահացած քաղաքական օրգանիզմ է. Ղազինյան
- Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հուլիսի 17-ին,Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
- Գյումրեցիներ, ձեզ թշնամի սարքեցին, բայց լսեք՝ ոնց էր Արմենը հպարտանում ձեզնով
- Արմեն Գրիգորյանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է. «Հայաստան» դաշինք
- Արդյո՞ք էս թրքհպատակները սպանեցին Արմենին, թե մենք մեր չգործողություններով, մեր քայլ չանելու վարքով. Ալեն Ղևոնդյան
- Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ
- Թուրքիայի պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացել բոլոր այն հայերին, ովքեր պայքարում են Հայաստանի, Արցախի համար. Սաղաթելյան
- Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Ռուբեն Մելիքյան
- Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք. Վանեցյան
- «Արմենը գնաց որպես ազատ մարդ, իսկ Արմենին սպանողները մինչև կյանքի վերջ մնալու են թուրքի ստրուկ»
- «Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել»
- «...Որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա»
- Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի