Իրանում հայտնաբերվել է հսկա դամբարաններով 2000-ամյա գերեզմանոց
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի մայրաքաղաք Ահվազում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել՝ հնագույն դամբարաններով։ Գերեզմանատունը պատահաբար հայտնաբերվել է Ահվազ քաղաքի Քարուն գետի վրա նավթահորեր հորատելիս: Այս մասին գրում է ParsToday-ը՝ հղում անելով Planet Today-ին։
Գետից մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել են հնագույն մարդկանց մնացորդներ, բեժ գույնի որոշ դամբարաններ՝ պատված բնական խեժով։ Այս մասին ասել է իրանցի հնագետ Հոսեյն Ֆեյզին։
Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ գերեզմանոցը թվագրվում է Պարթեւական կայսրության ժամանակներով (մ.թ.ա. 247 - մ.թ. 224 թթ.)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան