Շախմատի միջազգային օրը Կասկադում՝ բոլորի համար
Ս.թ. հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է միջոցառում Կասկադում՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան:
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:
Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար:
Նման միջոցառումները նպաստում են շախմատի զարգացմանն ու մասսայականացմանը հանրապետությունում,- հայտնում է :ՀՀ շախմատի ֆեդերացիան։