«Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրները
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվել է փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։
«Արծաթե ծիրան» է ստացել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։
Պետեր վան Բյուրենի անվան Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Քուրդուին Այուբի «Արևը», «Արծաթե ծիրանի»՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։
Հատուկ հիշատակման է արժանացել Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։
FIPRESCI մրցանակ է ստացել Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը։
«Արծաթե ծիրան» է ստացել Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը։
Հատուկ հիշատակման է արժանացել Ահմադ Սալեհի «Գիշերը»։
Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ ստացել է Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատեսը» (լավագույն հայկական կարճամետրաժ):
«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ է ստացել Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։
Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդել է Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։ Երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում և սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է 44-օրյա Արցախյան պատերազմի մի ամբողջական և բազմաշերտ պատմագրություն։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի է ունեցել հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրել է մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն էր։ Փառատոնը անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ARARAT և Ոսկե ծիրան. Ջերմ հանդիպումների երեկո
- «Ոսկե ծիրան». Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «Հինգ երազողները և ձին» ֆիլմի երևանյան պրեմիերա
- «Ոսկե ծիրան»-ի մեկնարկին ընդառաջ հրապարակվել է փառատոնի ֆիլմերի ամբողջական ծրագիրը
- «Ոսկե ծիրանի» շրջանակում հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն
- «Ոսկե ծիրան». «Կորիզ» տարածաշրջանային կարճամետրաժ մրցութային ծրագիրը
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը
- «Ոսկե ծիրան». Ժյուրիի կազմում է իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Միրզա Դինային
- «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի կազմում է օպերատոր Վլադիսլավ Օպելյանցը
- «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է աղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակ Իլյա Խրժանովսկին
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա 44-օրյա պատերազմին
- «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է ռեժիսոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան
- 19-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով
- Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի «Ոսկե ծիրան»-ի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին
- «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն կանցկացվի հուլիսի 10-17-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան