Սևանա լճի մակարդակն իջել է
Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.69մ (17.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։ Այս մասի հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հհուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 14.676մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 66.734մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.296մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 148.033մլն. մ³:
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճում դեռ ծաղկած հատվածներ չկան, բայց սպասվում է․․․
- Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1909 մ նիշը
- Նախորդ տարվա մակարդակից 20 սմ ցածր գտնվող Սևանա լճից կառավարությունն այսօր կորոշի ևս 170 մլն մ³ ջուր բաց թողնել
- ՇՄՆ-ն Սևանա լճից 2022-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն.մ3
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում