H&M հագուստի խանութների ցանցը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսի փակման մասին
H&M Group-ը որոշել է ամբողջությամբ փակել իր բիզնեսը Ռուսաստանում։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով ընկերության կայքին։
«Մանրակրկիտ վերլուծությունից հետո մենք անհնար ենք համարում շարունակել մեր բիզնեսը Ռուսաստանում ՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը։ Մենք խորապես վշտացած ենք այն հետևանքների համար, որոնց կբախվեն մեր գործընկերները, և շատ շնորհակալ ենք նրանց քրտնաջան աշխատանքի և անձնվիրության համար։ Բացի այդ, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին տարիների ընթացքում նրանց աջակցության համար»,- հայտարարել է H&M Group-ի գլխավոր տնօրեն Հելենա Հելմերսոնը։
H&M-ը ռուսական շուկայում է 2009 թվականից։ 2022 թվականի մարտին հագուստի խանութների ցանցը հայտարարեց Ռուսաստանում վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- «Holiday Inn» հյուրանոցների ցանցը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
- KFC և Pizza Hut ապրանքանիշերի սեփականատերը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
- Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
- Microsoft-ը դադարեցնում է ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան