Սիրիայում հարցերի կարգավորման հովի տակ կհանդիպեն Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունների հիմնական թեմաները կլինեն այդ երկրների հետ երկկողմ համագործակցության հարցերը,- ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սիրիայում Աստանայի կարգավորման գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպման մասին։
Կրեմլից ավելի վաղ հայտնել էին, որ Թեհրան այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Պուտինը նաև հանդիպելու է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։
«Իհարկե, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, առաջին հերթին Իրանի և Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերը, քաղաքական երկխոսության շարունակման հեռանկարներն ու բոլոր եղանակները»,- ասել է Պեսկովը Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում, որից մի հատված։ ցուցադրվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։
Թեհրանում հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 19-ին։