Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 11-17-ը, կատարվել է ընդհանուր 5681 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 311 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 424 400 դեպք, որոնցից 413 354 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 736 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 310 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 148 390 թեստավորում:
Նշենք, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ավելանում են։ Հունիսի 6-12-ը ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, հունիսի 13-19-ը՝ 60 դեպք, հունիսի 20-26-ը՝ 139 դեպք, հունիսի 27-ից հուլիսի 3-ը 174 դեպք, հուլիսի 4-10-ը՝ 354 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք՝ նախորդ 7 օրվա համեմատ աճելով 107%-ով
- Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում նախանշվում է կորոնավիրուսի տարածման տեմպի որոշակի արագացում. Ռոմելլա Աբովյան
- Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
- Աշխարհում մայիսի վերջից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ
- ԱՀԿ-ն 2022 թվականին կանխատեսում է կորոնավիրուսային վարակների նոր աճ
- Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Աշխարհում 2020-ից հետո առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում 10 հազարից քիչ մարդ է մահացել կորոնավիրուսից
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին