«Սլավյանսկի բազար». Հայաստանից Մարիա Խանդանյանը զբաղեցրել է 3-րդ տեղը
Վիտեբսկում պարգևատրվել են «Սլավյանսկի բազար» արվեստի միջազգային փառատոնի հաղթողները։ Գրան պրին մնացել է Բելառուսում։
«МИР 24»-ի հաղորդմամբ, «Սլավյանսկի բազար 2022» -ի առաջին մրցանակի դափնեկիրն է իտալացի Մարտա Վերեկիան, 2-րդ տեղը զբաղեցրել են երկու հոգի՝ ռուսաստանցի Անաստասիա Բելյավսկայան և բուլղարացի Դիմիտրինա Գերմանովան։ Նաև երրորդ մրցանակին են երկու արտիստne8 արժանացել՝ Մարիա Խանդանյանը Հայաստանից և Բեկ Իսրայելովը Ղրղզստանից։
Սլավյանսկի բազար երաժշտական մրցույթը սկսած 1992 թվականից անց է կացվում Բելառուսի Վիտեբսկ քաղաքում։ Կազմակերպողը Բելառուսական կառավարությունն է։