Աբրամովիչը ԵՄ-ից պահանջել է մեկ միլիոն դոլար փոխանցել իր բարեգործական հիմնադրամին
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանին ուղղված իր հայցով ԵՄ-ից պահանջել է չեղարկել իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները և 1 միլիոն ԱՄՆ դոլար փոխանցել իր բարեգործական հիմնադրամին։ Այս մասին գրում է dw.com-ը։
Աբրամովիչը, որը նաև Պորտուգալիայի քաղաքացի է, հայտարարում է, որ պատժամիջոցները խախտում են նրա հիմնական իրավունքները, որոնք պաշտպանվում են ԵՄ-ի կողմից, և որի անդամ է Պորտուգալիան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը քննարկում է մի շարք հայցեր ռուս գործարարներից, որոնք ընկել են եվրոպական պատժամիջոցների տակ։ Այսպիսով, մայիսի 25-ին գրանցվել է Ռոման Աբրամովիչի հայցը, մայիսի 24-ին` Միխայիլ Ֆրիդմանի, մայիսի 23-ին` Պյոտր Ավենի, մայիսի 6-ին` Ալեքսեյ Մորդաշովի, ապրիլի 29-ին` Ալիշեր Ուսմանովի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա