![](https://panorama.am/news_images/903/2708584_1/gtk_shenq.thumb.jpg)
ԳԹԿ-ն ամփոփել է միասնական քննությունների արդյունքները
Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է միասնական քննությունների առաջին ու երկրորդ փուլերի արդյունքները։ usanogh.am-ի հաղորդմամբ, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Այս պահին բուհերում փակցվում են ընդունելության ցուցակները՝ հրապարակվում են անվճար և վճարովի տեղեր զբաղեցրած դիմորդների անունները: Բուհերն այդ ցանկերը տեղադրում են նաև իրենց կայքերում։
Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսից, դիմորդները հաղորդագրություն կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին:
Հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացածների համար: Մրցույթի այդ փուլում դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան: Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:
Իսկ մինչ այդ՝ հուլիսի 19-ի առավոտյան կհրապարակվի թափուր տեղերի ցանկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)