Մի քանի ՀԿ-ներ կարծում են, որ Արմեն Գրիգորյանի հետ կատարվածը սպանություն է
Հասարակական մի քանի կազմակերպություններ ցավակցական խոսք են տարածել դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ: Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում և զորակցություն հայտնում բոլորին: Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար:
Հիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի։
Հայտարարություն
Արժանապատիվ հայրենակիցնե՛ր.
Հուլիսի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում «հանկարծամահ» եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրև այլախոհ և ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ:
Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական և կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որևէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում:
Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան և ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ երկու ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին այն արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան մեկ տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո:
Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետևանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաև ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:
Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը»։
«Պահեստազորի սպաներ» շարժում
«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ
«Հայ ազգային գվարդիա» ՀԿ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ
«Վերադարձ» հիմնադրամ
Հարակից հրապարակումներ`
- Արմենի վերջին ժպիտից մինչև նրա մահանալը տևել է 58 վայրկյան
- Ի՞նչ կապ ունի կիսում էիր կամ կիսում էիք Արմենի հայացքները, մարդ կարո՞ղ էիք լինել. Գեղամ Նազարյան
- Ամիսներ անց համոզվեցի՝ Արմենը ճիշտ էր, որ այս ԱԺ-ն այլևս մահացած քաղաքական օրգանիզմ է. Ղազինյան
- Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հուլիսի 17-ին,Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
- Գյումրեցիներ, ձեզ թշնամի սարքեցին, բայց լսեք՝ ոնց էր Արմենը հպարտանում ձեզնով
- Արմեն Գրիգորյանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է. «Հայաստան» դաշինք
- Արդյո՞ք էս թրքհպատակները սպանեցին Արմենին, թե մենք մեր չգործողություններով, մեր քայլ չանելու վարքով. Ալեն Ղևոնդյան
- «Փաստ». Չորս տարում իշխանությունները երկրին բերել են միայն մահ, ավեր, վիշտ ու ցավ. Հերթական զոհը Արմեն Գրիգորյանն է
- Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի