Երուսաղեմի հայ պատրիարքը ԱՄՆ նախագահին նվիրել է հայկական հախճապակուց ափսե և նուռ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի այցելած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատմել է, որ ինքը Հայոց ցեղասպանությունը վերապրած սասունցի գաղթականների թոռ է և իր անունից ևս շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենի հետ հանդիպելուց հետո կրկին համոզվեցի, որ առաջնորդների մեծությունը նրանց համեստության մեջ է:
Բեթղեհեմի Ծննդյան տաճար կատարած այցի ընթացքում տիար Բայդենը պարզապես մոտեցավ նաև ինձ, ձեռնվեց և զրուցելու առիթ տվեց»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենը այցելել է Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Պատրիարք սրբազանը տիար Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել նաև այլ թեմաներ:
Այս առթիվ պատրիարք սրբազանը տիար Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա