Թուրքիայում մեկ շաբաթվա ընթացքում կրկին կհանդիպեն «հացահատիկի խնդրի» շուրջ
Այս շաբաթ Թուրքիայում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպումը՝ նվիրված «հացահատիկի խնդրին»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Հավանական է, որ այս շաբաթ հանդիպում կլինի այս մասին»,- լրագրողներին ասել է Աքարը։
Ավելի վաղ իրավիճակին ծանոթ Ռիա Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների նոր հանդիպման նախնական ժամկետը «հացահատիկի հարցով» հուլիսի 20-21-ն է, էական խոչընդոտներ չկան Սև ծովից հացահատիկով նավերի դուրսբերման մասին համաձայնագրի ստորագրման համար, մնացել են տեխնիկական մանրամասներ։
Նրա խոսքով, «հացահատիկի հարցի» համաձայնագիրը ենթադրում է ուկրաինական ջրերի մոտ նավերի ստուգման անվտանգության գոտու ստեղծում, այլ ոչ թե բուն նավահանգիստներում, նավերի հսկողությունը նախատեսվում է իրականացնել Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից համատեղ։
Պատվիրակությունների վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 13-ին Ստամբուլում։ Հաղորդվել է, որ հանդիպումն անցկացվել է թուրքական ռազմական օբյեկտներից մեկի տարածքում, մամուլին թույլ չեն տվել լուսաբանել միջոցառումը։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում քննարկվում էր ուկրաինական ցորենի հարցը
- 2022 թվականին հացահատիկի համաշխարհային արտադրությունը փոքր-ինչ նվազել է․ ՊԳԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան