Գերիների հարցով Մամիջանյանը պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրում է.
«Տեղեկացնեմ, որ վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։
Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաև ԱՊՀ, ԵԽ և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ գլխավոր քարտուղարի մոտ Փաշինյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների վերադարձի խնդիրը
- Միրզոյան. Հույս ունենք, որ գերիների վերադարձի ուղղությամբ Ռուսաստանն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի
- Անտրամաբանական է առանց գերիների վերադարձի խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին. Աբրահամյան
- Հայ ռազմագերիների խնդրի լուծման բանալին Բաքվում է․ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան
- Amnesty International. Ադրբեջանում հայ գերիներին դատում են արագացված կարգով, առանց արդար դատավարության ընթացակարգերին հետևելու
- Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ գերիների. Արարատ Միրզոյան
- Մի՛ լռեք, գործե՛ք, քանի դեռ ուշ չէ. Թագուհի Թովմասյանը գերիների հարցով դիմել է միջազգային գործընկերներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան