Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք. Գրիգորյան
Հայաստանի տարածքում Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը բավական բարձր է նորմայից, խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Ասուլիսում առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանն ասաց, որ ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի թիրախային խմբերն են մեծահասակները, հղիները, երեխաները և խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ:
«Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմն իր սովորական կենսագործունեությունն ապահովելու համար օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք, արհեսական ծանրաբեռնվածություն է առաջանում մեր օրգանիզմի սիրտ-անոթային, շնչառական համակարգերի վրա, հետևաբար մեր օրգանիզմի գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օրվա շոգ ժամին չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո, գտնվել ստվերում, երեխաները, մեծահասակները, հղիները օրվա շոգ ժամանակ մի որոշակի ժամանակահատված հորիզոնական պառկած անցկացնեն»,- նշեց նա։
Ռ.Գրիգորյանը խորհուրդ տվեց խմել 2-3 լիտր ջուր, նաև բնական հյութեր առանց շաքարավազի, սահմանափակել շաքարավազի քանակությունը, տնից դուրս գալուց կրել ակնոց, գլխարկ, բաց գույնի զգեստներ՝ ազատ, բամբակյա, ունենալ հովանոց, զերծ մնալ յուղոտ սննդամթերք օգտագործելուց։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 22-ից ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
- Աշխատանքը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում
- Ինչպես դիմակայել շոգին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին