ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։
Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ գեներալ Խաչատրյանը պատերազմի օրերին առանցքային պաշտոն է զբաղեցրել և տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որին խիստ սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։
168ժամ-ի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից բանակային կորպուսներին և Պաշտպանության բանակին հրաման իջեցվել է անցնելու պաշտպանության, սակայն եղել է հատված, որը ողջ ծավալով թշնամու գործողություններին չի պատրաստվել՝ ակնարկելով ՊԲ-ին։
Ավելին, Խաչատրյանը պնդում է, որ պատերազմից առաջ եղել է ԳՇ պետի կարգադրությունը՝ լինել կառավարման կետերում, սակայն ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմի մեկնարկին այնտեղ չի եղել։
Պատերազմում մեր պարտության գլխավոր խնդիրն այն է եղել և դրա վրա պետք է կենտրոնանալ, որ չնայած նախապես հավաստի տեղեկություններ են ստացվել պատերազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ, ասում են՝ նույնիսկ կոնկրետ օրն է հետախուզությունը նախապես իմացել, Զինված ուժերը, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԲ-ն, ողջ հնարավորություններով չի ծավալվել, այլ միայն որոշակի ուժեղացումներ է արել, ինչը նման իրադրության պայմաններում խիստ անբավարար է եղել։
Ավելին, տեղեկություններ կան, որ հետախուզությունը նույնիսկ հստակ ասել է, որ հարձակման գլխավոր ուղղությունը Արցախն է լինելու և դրա հիման վրա բանակային կորպուսները ոչ միայն խաղաղից պատերազմի անցնելու համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, այլ դրա շրջանակներում նույնիսկ հասցրել են սպառազինության պահեստները տեղափոխել, ինչը ՊԲ-ի դեպքում չի եղել և Ադրբեջանը պատերազմի առաջին օրերից դրանք անմիջապես խոցեց։
Թե ինչո՞ւ ՊԲ-ն համապատասխան հետախուզական տեղեկությունների առկայության պայմաններում նախապես ողջ ծավալով չի բացազատվել, պաշտպանության չի անցել, արդեն հուշում է, որ պատերազմի հանգամանքների բացահայտման գլխավոր պատճառն այստեղ պետք է փնտրել»։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն. Տիգրան Աբրահամյան
- Մեղավորների բուրգ ունենք, գագաթում Ջալալ Հարությունյանն է. Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների հարազատներ
- Օնիկ Գասպարյան. Անհապաղ նախաձեռնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում
- «Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց» Տիգրան Աբրահամյան
- Ջալալ Հարությունյանը պատասխանատու է. ունենք ցեղասպանված բանակ. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին