Նավթի և գազի գների կտրուկ աճը էներգետիկ ընկերություններին դժվարությունների առաջ է կանգնեցրել
Եվրոպական էներգետիկ ընկերությունները ստիպված են մեծացնել պարտքերը՝ նավթի ու գազի գների կտրուկ աճի պատճառով։ Այս մասին փոխանցում centralasia.կայքը՝ Bloomberg -ի լուրը։
Bloomberg գործակալության տվյալներով՝ նրանց ընդհանուր պարտքն արդեն հասել է 1,7 տրիլիոն դոլարի։ Մինչ համաճարակի սկիզբը այս ցուցանիշը մոտ մեկուկես անգամ ցածր էր։
Այս տարվա առաջին վեց ամիսներին եվրոպական էներգետիկ ընկերությունները արդեն ներգրավել են 45 միլիարդ եվրո պարտատոմսեր և ևս 72 միլիարդ եվրո վարկեր։
Բացի այդ, այժմ այս ոլորտի ընկերությունները բանակցություններ են վարում ևս 24 միլիարդ եվրո ներգրավելու շուրջ։ Օրինակ, գերմանական Uniper SE-ն լրացուցիչ 9 միլիարդ (€) միջոցներ է փնտրում շուկայական բարդ պայմաններին դիմակայելու համար, մինչդեռ չեխական CEZ CP էներգետիկ ընկերությունը պահանջում է մինչև 3 միլիարդ եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան