Եվրոպական ավտոշուկան 2022 թ-ի հունիսին նվազել է 17%-ով
Եվրոպական երկրներում մարդատար ավտոմեքենաների վաճառքն այս տարվա հունիսին կրճատվել է 17,3%-ով և կազմել 959954 միավոր։ Այս մասին հայտնել են Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայից, գրում է Avtostat-ը։
Բացասական դինամիկա, ըստ ասոցիացիայի, գրանցվել է 11 ամսվա ընթացքում և պայմանավորված է նոր մեքենաների մատակարարման շարունակական խափանումներով՝ դրանց արտադրության համար բաղադրիչների դեֆիցիտի պատճառով, որոնք վատթարացել են լոգիստիկ խնդիրներով ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրադրությունով։
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Եվրոպայում ավտոմեքենաների իրացումը կազմել է ավելի քան 5 մլն միավոր (-14,3 տոկոս):
Կիսամյակի արդյունքներով Եվրամիությունում ամենամեծ թվով մեքենաները վաճառել է գերմանական Volkswagen ապրանքանիշը՝ 112208 ավտոմեքենա (-28%)։
Երկրորդ տեղում ճապոնական Toyota-ն է՝ 70111 ավտոմեքենա (-11,6%)։
Գրեթե հավասար արդյունքներով վարկանիշում հաջորդում են երկու ֆրանսիական ընկերություններ՝ Renault-ն՝ 68999 միավոր (-16,6%) և Peugeot-ն` 68973 միավոր (-4,8%):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին