Նարիշկինը հայտարարել է, որ իր այցը Երևան ԱՄՆ հետախուզության ներկայացուցչի այցի հետ կապ չունի
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր այցը Երևան ոչ մի կապ չունի ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի վերջերս Հայաստանի մայրաքաղաք կատարած այցի հետ։ Այս մասին, ըստ armeniasputnik-ի հրապարակման, Երեւանում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։
«Իմ այցն այստեղ՝ Երևան հաստատ կապված չէ իմ ամերիկացի գործընկերոջ այցի հետ, բայց ես չեմ բացառում, որ նրա այցը կապված է իմ այցի հետ»,- կիսահեգնական երնագով ասել է նա (ձայնագություն)։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետը Հայաստան է ժամանել հուլիսի 15-ին, պաշտանական վարկածով՝ նա բանակցություններ է վարել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյան. 3-4 օրերի ընթացքում Հայաստան են ժամանում Իրանի, ԱՄՆ և Ռուսաստանի հետախուզությունների ղեկավարները
- Փաշինյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին
- Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին