Հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել. Արսեն Մկրտչյան
Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ վերջին շաբաթվա ընթացքում հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հրդեհների դեպքերը 34 տոկոսով ավելացել են. եթե նախորդ տարի գրանցվել էր 169 դեպք, այս տարի՝ 277 դեպք: Ասուլիսում ասաց փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:
Նա նշեց, որ հրդեհների մեծ մասը բռնկվել է բուսածածկ տարածքներում: Նախորդ տարի հուլիսի 1-17 ժամանակահատավում գրանցվել է 98 նմանատիպ հրդեհներ, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 130։
Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Մինչև օրս զոհեր և տուժածներ չեն գրանցվել։
Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյան ասաց, իրականացնում են հերթապահություն Սյունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում. «Ունենք համապատասխան գույք, սարքավորումներ, ուժեր, որոնք պատրաստ են առաջին իսկ հրդեհի դեպքում արագ արձագանքել: Մենք նաև կարող ենք ուղղաթիռով դիմագրավել անտառային հրդեհներին»։
Հարակից հրապարակումներ`
- Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք. Գրիգորյան
- Հուլիսի 22-ից ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
- Եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ՝ հրդեհների առաջացման վտանգն ավելանում է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում