Ջերմային ալիք՝ կլիմայական ճգնաժամ Եվրոպայում
Մեծ Բրիտանիայում աննախադեպ շոգ է՝ Բրայթոնի մարդաշատ լողափեր և բրիտանական օդերևութաբանների առաջին «կարմիր» նախազգուշացումը. երկրի օդերևութաբանական գրասենյակը (Met Office) հայտարարել է «կյանքի համար վտանգ»՝ աննորմալ ջերմաստիճանի պատճառով: Եվրանյուզը գրում է, որ Լոնդոնում շաբաթվա սկզբին առաջին անգամ ջերմաչափը կարող է բարձրանալ մինչև 40 աստիճանի։ Նախորդ ռեկորդը՝ ավելի քան 38 աստիճան, գրանցվել է Քեմբրիջում 2019 թվականի հուլիսի 25-ին։
Եվրոպայում մեկ ամսվա ընթացքում երկրորդ շոգ ալիքի պատճառով մարդիկ են մահանում։ Հանգստյան օրերին Իսպանիայում և Պորտուգալիայում ավելի քան 1000 մահ է գրանցվել՝ կապված ռեկորդային ջերմաստիճանի հետ: Մադրիդում, հենց մայթին, հայտնաբերվել է քաղաքային կոմունալ ծառայությունների մահացած աշխատակցի դին, նա 60 տարեկան էր։
Հարավային Եվրոպայում մոլեգնող հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել։ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում հրշեջ է մահացել այրվածքներից։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել. Արսեն Մկրտչյան
- Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք. Գրիգորյան
- Հուլիսի 22-ից ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
- Աշխատանքը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում
- Շոգը Ֆրանսիայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում
- Իսպանիայում հինգ օրվա ընթացքում անոմալ շոգից մահացել է 237 մարդ
- Ինչպես դիմակայել շոգին
- Խաղաղ օվկիանոսում մահացու շոգի պատճառը մարդն է
- Եվրոպայում սպասվում է անոմալ շոգ ամառ
- Իտալիան նոր կանոններ է մտցրել պետական կառույցների համար՝ շոգին էներգիա խնայելու համար
- Գիտնականները զգուշացրել են մոտեցող անտանելի շոգերի մասին