Թմրանյութ տարածող պրոռեկտորը մահացել է մեկուսարանում
ՌԴ մաքսային ակադեմիայի պրոռեկտոր Զալիմ Կերեֆովը, որ կալանավորված էր թմրանյութերի շրջանառության գործով, ինքնասպան է եղել Նոգինսկի մեկուսարանում։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ իրավապաշտպաններին հղում անելով։
Տղամարդու մարմինը գտել են այսօր՝ հուլիսի 18-ին մեկուսարանում՝ ըստ Telegram-канал Mash-ի հրապարակման։ Իսկ ըստ Telegram-канал Baza-ի՝ դեպքը եղել է շաբաթ օրը, գտել են նաև գրություն։
Կերեֆովին ձերբակալել էին հուլիսի 5-ին, երբ խուզարկությունների ընթացքում ուժայինները մի քանի կիլոգրամ սինթետիկ թմրանյութ էին առգրավել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ պրոռեկտորը ձեռք է բերել 2 կգ թմրամիջոց, փաթեթավորել փոքր խմբաքանակներով, այնուհետ սկսել «մութ ցանցի» միջոցով վաճառել։.