Տնտեսագետը կանխատեսել է, թե երբ աշխարհը կբախվի համաշխարհային սովի
Բազմաթիվ արևմտյան քաղաքական գործիչներ պնդում են, որ ուկրաինական հացահատիկի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհը կարող է հայտնվել պարենային ճգնաժամի շեմին։ Այս մասին գրում է mk.ru-ն։
Համաշխարհային տնտեսության և բիզնեսի ինստիտուտի «Միջազգային տնտեսական անվտանգություն» ծրագրի դոցենտ Հաջիմուրադ Բելհարոևը, իր հերթին, կարծում է, որ պարենի իրական դեֆիցիտը շատ հավանական է 2023 թվականին, եթե Ռուսաստանը չվերսկսի արտահանումը սովորական աշխատանքային կարգով:
«Փրայմ» գործակալության հետ զրույցում Բելհարոեևը պատմել է, որ այս տարի Ռուսաստանում հացահատիկի ռեկորդային բերք է սպասվում: Նա պարզաբանել է, որ Ուկրաինան, հասկանալի պատճառներով, մի փոքր նվազում կունենա, սակայն Ռուսաստանին կհաջողվի հացահատիկի այդ ծավալն ավելացնել առանց մեծ ջանքերի:
Տնտեսագետի կարծիքով՝ Հնդկաստանում և ԱՄՆ-ում երաշտի պատճառով հացահատիկի բերքատվության վատթարացման պատճառով ողջ աշխարհում պարենամթերքի, հատկապես հացի թանկացում են կանխատեսում։
Բելհարոևը համոզված է, որ այդ կանխատեսումներն անում են սննդամթերքի աժիոտաժային պահանջարկ ստեղծելու և լրացուցիչ շահույթ ստանալու ակնհայտ նպատակով:
Մասնագետը պարզաբանել է, որ Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Չինաստանում վերականգնվել է վարելահողերի ավելի քան 40%-ը, այսինքն՝ նրանց ջուր է մատակարարվել, ուստի ուղղակի չեն կարող գնալ մեծ մինուսի։ Բացի այդ, ինչպես նշել է Բելհարոևը, գյուղատնտեսության համաշխարհային հիմնական արտադրողներին հաջողվել է մթերել գյուղատնտեսական պարարտանյութեր մինչև հակառուսական պատժամիջոցների ներդրումը, ուստի նրանք նույնպես ընդունելի բերքատվություն կունենան։
Ելնելով դրանից՝ փորձագետը կարծում է, որ այս ձմռանը խնդիրներ չեն սպասվում, սակայն վտանգ են ներկայացնում գալիք տարին և դրան հաջորդող տարիները։ Բելհարոևի խոսքով ՝ եթե Ռուսաստանին չհաջողվի վերսկսել հացի և պարարտանյութի արտահանումը սովորական աշխատանքային կարգով, ապա աշխարհում պարենամթերքի իրական դեֆիցիտ կառաջանա։ Տնտեսագետը հավելել է, որ ոչ ոք չի կարող փոխարինել 20% հացահատիկ և 13% պարարտանյութ մատակարարողին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան