«Այս մարդն ամեն օր մահեր է բերում». ակցիա՝ կառավարության մոտ
«Առանց Նիկոլ Հայաստան»՝ քաղաքացիները վանկարկում են կառավարության շենքի դիմաց։ Նրանք իրենց ձեռքերին ունեն հուլիսի 15-ին դատարանի նիստերի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի, քաղաքական, հասարակական գործիչների նկարներ, որոնք այժմ կալանավորված են։
«Երեկ մենք վերջին հրաժեշտը տվեցինք հայտնի հասարակական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին։ Նրա սիրտը չդիմացավ այն բոլոր ավերներին, որոնք կան մեր երկրում։ Նրա առողջությունը չներեց, և նա անազատության մեջ հրաժեշտ տվեց կյանքին ոչ թե իրավական գործընթացի հետևանքով, այլ պարզապես մեկ պատճառով, որովհետև այս շենքում վարչապետի աշխատասենյակում նստած մարդը քինախնդիր է և քաղաքական պատվերով մարդկանց է բանտարկում, քաղաքական պատվերով մինչև վերջ տանում, հասցնում է մահվան»,- կառավարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ շաբաթներ առաջ կառավարության շենքում նստած մարդու ավտոշարասյունը սպանեց հղի երիտասարդ աղջկա ու մինչև հիմա ոչ մեկը պատասխան չի տվել, պատճառը մեկն է՝ այստեղ կառավարության շենքում վարչապետի սենյակում նստած մարդը կարծում է իրենից այն կողմ Հայաստանում մարդ չկա, և իր վարքով, բարքով նաև թունավորել է իրեն ուղեկցողներին, որոնք կարող են երիտասարդ աղջկան մեքենայի տակ գցել։
«Արմեն Գրիգորյանը հայտնի հասարակական գործիչ էր։ Շատերը ցնցվեցին նրա մահով, բայց ամեն մեկդ մտաբերեք, թե պատերազմի, հայրենազրկման, հարյուրավոր գյուղեր թուրքին հանձնելու, ամեն օր մահ տեսնելու հետևանքով քանի մեր հայրենակցի սիրտ կանգնեց, քանի զավակ կորցրած ծնող մահացավ, որի մասին որևէ բառ չասեցին և այդ բոլորի մեղավորն այս շենքում վարչապետի աշխատասենյակում նստած մարդն է, որն առաջին օրը ժպիտ ու սեր խոստացավ, բայց չորս տարի մեր երկրին բերեց մահ, պատերազմ։
Այս մարդն ամեն օր մահեր է բերում։ Մահաբեր է։ Նա պատմության մեջ մնալու է՝ Նիկոլ մարդասպան»,- ասաց Գեղամ Մանուկյանը, նրան միացան կառավարության մոտ հավաքված քաղաքացիները՝ «Նիկոլ մարդասպան»։
«Այս վանկարկումը միշտ քեզ ուղեկցելու է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Սա՞ է ձեր ժողովրդավարությունը». Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- «Քաղբանտարկյալի կարգավիճակ են ստացել մարդիկ, որոնք բարձրացրել են այս իշխանության կողմից ոտնահարված ազգային հարցեր»
- Մի քանի ՀԿ-ներ կարծում են, որ Արմեն Գրիգորյանի հետ կատարվածը սպանություն է
- Արմենի վերջին ժպիտից մինչև նրա մահանալը տևել է 58 վայրկյան
- Ի՞նչ է նշանակում փախուստ մի մարդու համար, ով Հայաստան է վերադարձել պատերազմի օրերին երեք տղա երեխաներով. Ավետիք Չալաբյան
- Չալաբյանի փաստաբան. Այդ նույն թաքնված նպատակից ելնելով՝ քննիչը կոպտորեն խախտել է ծանուցման կարգը
- Փաստաբան. Մինչդեռ Փաշինյանը հարկ չհամարեց գոնե մեկ անգամ անդրադառնալ իրեն ուղեկցող վարորդի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին
- Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվելու