«Զորավարը բարձրացել է դիրքեր և հենվել է ժամանակակից հատուկ միջոցներով կահավորված մաշված անվադողերին»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զորավարը բարձրացել է դիրքեր և հենվել է ժամանակակից հատուկ միջոցներով կահավորված մաշված անվադողերին։ Ադրբեջանցիները խուճապահար փախել են` դաշտերում թողնելով ողջ սպառազինությունները։ Ազատագրվել են Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի շրջանները (վերջինս նրա և Ալեն Սիմոնյանի հայրենիքն է): Գանձակում խուճապ է, բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը։
ՔՊ-ականները փարթի են կազմակերպել Հադրութի ջրաշխարհում, մի խեղկատակ սուրճ է խմում, մյուսը` Շուշիում կենտրոնական բանկի բունկերում փող է հաշվում։
Հաղթարշավը շարունակվում է»։