Քննարկել է Հառիճավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության խնդիրներով: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանձնաժողովը քննարկում է որմնանկարների, խճանկարի հուշարձանների մաքրման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ոչ միայն Հայաստանի տարբեր մասնագիտական կազմակերպությունների, այլև Ռումինիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրերս տեղի ունեցած աշխատանքային խմբի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ռուս, ռումինացի և իտալացի մասնագետներ, որոնք խմբի անդամների հետ քննարկել են ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դար) ամրակայման և մաքրման էսքիզային նախագիծը: Այն ներկայացրել են Իտալիայից ժամանած մասնագետներ Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն։
Նշվում է, որ այս ձևաչափով մասնագիտական խումբ ոլորտում ձևավորվել է առաջին անգամ և այսուհետ պատմության ու մշակույթի հուշարձանների՝ պետական ցուցակում ընդգրկված որմնանկարների, խճանկարների և մոնումենտալ արվեստի այլ գործերի խնդիրները քննարկվելու են բացառապես նեղ մասնագիտական աշխատանքային խմբի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան