Հնդկաստանը ռուսական նավ է կալանավորել էստոնական ընկերությանը չվճարելու պատճառով
Հնդկաստանի իշխանությունները ձերբակալել են ռուսական VV MAUA-I նավը՝ էստոնական Bunker Partner OU ընկերությանը վառելիքի բեռնման դիմաց չվճարելու պատճառով: Times of India թերթի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Նավը գտնվում է Կոչին քաղաքի նավահանգստում և նրա դեմ դատական հայց է ներկայացրել էստոնական ընկերության լիազորագրի տեղական ներկայացուցիչը։ Bunker Partner OU-ն պահանջում է վառելիքի բեռնման արժեքի՝ 23,503 դոլարի վճարում:
Սակայն դատարանը հաշվի է առել տեղափոխվող բեռի նպատակը, ռուսական նավը զենք ու զինամթերք էր մատակարարում հնդկական նավատորմի համար։ Այդ պատճառով դատարանը թույլատրել է նավը բեռնաթափել՝ չնայած կալանավորման որոշմանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարսից ծոցում իրանական մարտական նավերը մոտեցել են ամերիկյան նավերին
- Հունաստանի իշխանությունները բաց են թողել կալանավորված իրանական լցանավը
- Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, կա 11 զոհ