Ոչ թե ձեզ պետք կլինի 10 աշխատակից, որ այդպես քուջուջ անեն, աղբը գցեն մեծ ամանի մեջ, այլ 5 հոգի. Հրաչյա Սարգսյան
«Պարոն Սարգսյան, կանգառասրահն այդտեղից տեղափոխել եք, որ լավ աշխատի, լավ եք արել, բայց նայե՞լ եք, որ քանդածն այդպես գազոնի մեջ մնացել է, դժվա՞ր է շին-բարեկարգմանը կամ վարչական շրջանի ղեկավարին ասել, որ այդտեղ բարեկարգեն»,-անդրադառնալով Կոմիտասի պողոտայի, Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկներում մոդելավորման ծրագրով նախատեսված երթևեկության փոփոխության վերաբերյալ հանձնարարականի կատարմանը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Տրանսպորտի վարչությանը պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը հայտնեց, որ համագործակցել են վարչական շրջանի հետ, բետոնը քանդել են, իսկ եզրաքարերը տեղադրելու պատրաստակամություն է հայտնել վարչական շրջանի ղեկավարը, և աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Այսինքը պատրաստակամություն հայտնելը ո՞րն է, ընթացքի մեջը ո՞րն է, արդեն մի երեք շաբաթ է արված է, երեք շաբաթ է քանդած է, 5 հատ բորդյուր պետք է դնեք և քնադած բետոնի շինաղբն էլ այդտեղից մաքրեք, ո՞ւմ ենք սպասում, Արաբկի՛ր վարչական շրջան»,-վարչական շրջանի ղեկավարին դիմեց քաղաքապետը:
Վրաչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հայտնեց, որ այդ պահին ինֆորմացիային չի տիրապետում, կտեղեկանա և լրացուցիչ կզեկուցի Սարգսյանին:
«Ե՞ս պետք է գնամ այնտեղ նայեմ, տեսնեմ այդպես է, թե չէ: Կանաչապատմանն էլ է վերաբերում, չորացած բույսեր էլ կան, դրանք հանեք, մնում են որ ի՞նչ: Վարչակա շրջանների ղեկավարներին էլ է վերաբերում, որ դուրս գաք, ման գաք, պտտվեք կտեսնեք, թե ինչքան խնդիր կա: Անցած օրը Կոմիտասից այդպես իջնում էի, մանր-մունր լիքը խնդիրներ կային»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը հետաքրքրվեց, թե փոքր աղբամաններում տոպրակներ չե՞ն դրվում և ստանալով պատասխան, որ երբևէ չի դրվել, բայց Հյուսիսային պողատայում սկսել են արդեն դնել, ասաց. «Ամբողջ քաղաքով դրեք, նորմալ չէ, երբ մեր աշխատողը կռանում է, ձեռքով աղբը հատ-հատ հանում է մեծ մեշոկի մեջ է դնում, պատկերացնո՞ւմ եք դրա արդյունավետությունը՝ ժամանակի առումով:
Ոչ միայն Հյուսիսային պողոտայում, այլ ամբողջ քաղաքում դրեք այդ մեծ տոպրակները, որի մեջ կլցնեն աղբը և դրանց մաքրման աշխատանքներում էլ ոչ թե ձեզ պետք կլինի 10 հոգի, որ այդպես քուջուջ անեն աղբը գցեն մեծ ամանի մեջ, այլ պետք կլինի պայմանական ասած՝ 5 հոգի, պետք չէ դրա վրա խնայել»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ
- Հրաչյա Սարգսյանը 12 օր կպտտվի ֆրանսիական քաղաքներում
- Մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ ուղղելու, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք. Հրաչյա Սարգսյան
- Լավ է՝ ավտոյի տակ չի ընկել. Հրաչյա Սարգսյանը՝ մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին
- Գլխառադ չպետք է անեն, եթե հանկարծակի մի բան այնպես չգնաց… Հրաչյա Սարգսյան