Հնարավոր է ուկրաինուհիները սկսեն զինվորագրվել
Ռազմական մասնագիտությունների ընդլայնված ցանկը, որոնց համար կանայք կարող են զորակոչվել Ուկրաինա, ցույց է տալիս, որ Կիևը պատրաստվում է մոբիլիզացնել իգական սեռի բնակչությանը զինվորական ծառայության համար,- ասել է Լուգանսկի ժողովրդական միլիցիայի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող ուկրաինական փաստաթղթերին։
Նա նշել է, որ ուկրաինական քարոզչությունը խոսում է նաև կանանց մոբիլիզացնելու մտադրության մասին։ Ուկրաինայում տարածվող տեսանյութերում բանակում ծառայող կանայք ավելի ու ավելի են հայտնվում կադրերում՝ հավելել է սպան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան