Պուտինը Թեհրանում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում, որտեղ նախատեսված են Ռուսաստանի ղեկավարի մի շարք հանդիպումներ Իրանի ղեկավարության հետ, ինչպես նաև եռակողմ բանակցություններ Թուրքիայի մասնակցությամբ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Սկզբում Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ապա հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Այնուհետև նա առանձին զրույց կունենա թուրք գործընկերոջ հետ։ Դրանից հետո բանակցություններ տեղի կունենան Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափով։ Ինչպես սպասվում է, հանդիպման արդյունքներով երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Իրանի և Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության այլ հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Խամենեին՝ Էրդողանին. Իրանը թույլ չի տա փակել Հայաստանի հետ սահմանը
- Ալի Խամենեին նախազգուշացրել է Էրդողանին
- Սիրիայում հարցերի կարգավորման հովի տակ կհանդիպեն Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին
- Ռուսաստանը քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին