Ռուբլյովի «Սուրբ Երրորդությունը» ուսումնասիրման փուլում է
Անդրեյ Ռուբլևի «Սուրբ Երրորդություն» սրբապատկերը վերադարձել է Տրետյակովյան պատկերասրահ Սուրբ Երրորդություն Տրոիցե-Սերգիյան մայրավանք կատարած այցից հետո։ «Ռիան» հայտնում է, որ պահպանման վիճակի վատթարացում չի հայտնաբերվել, ինչի մասին ասվում է թանգարանի պաշտոնական Telegram ալիքում:
Նշվում է, որ ներկայումս վերականգնողները ուսումնասիրում են սրբապատկերը և «հին ռուսական արվեստի այս կարևորագույն ստեղծագործության վիճակի վատթարացման տեսանելի նշաններ չկան»։
Սրբապատկերի մանրամասն և ամբողջական ուսումնասիրությունից հետո որոշում կկայացվի «Երրորդության»՝ որպես ցուցանմուշ պատկերասրահ վերադարձնելու ժամկետների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի Ռուբլյովի թանգարանում ցուցադրվել են ավելի քան 50 վերականգնված սրբապատկերներ
- Անկարգությունների պատճառով Կիևում փակվել է Ռուբլյովի սրբապատկերների ցուցահանդեսը