
Մեկ շաբաթում Վրաստանում կորոնավիրուսի 7 812 նոր դեպք է գրանցվել
Հուլիսի 10-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կորոնավիրուսի 7 812 նոր դեպք է հաստատվել, որը 52 տոկոսով ավելին է անցած շաբաթ գրանցված դեպքերի քանակից:
Jnews-ի հաղորդմամբ, կորոնավիրուսով վարակակիրների շրջանում աճել է մահացած պացիենտների քանակը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում COVID-19-ով 7 մարդ է մահացել։ Ապաքինվել է 4764 պացիենտ:
Մեկ շաբաթում կատարվել է COVID-19-ի ավելի քան 72 000 թեստավորում։ Շաբաթական հայտնաբերման ցուցանիշը կազմել է 10,84%:
Մինչ այս՝ հուլիսի 3-ից հուլիսի 10-ը, Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 5154 նոր դեպք, ապաքինվել է 2338 մարդ, մահացել է 3 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր հաստատվել է
1 675 965 դեպք, մահացել է 16 854 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք
- Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք՝ նախորդ 7 օրվա համեմատ աճելով 107%-ով
- ԱՀԿ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում վերադառնալ դիմակ կրելու ռեժիմին
- Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ
- Ամիրան Գամղրելիձեն խորհուրդ է տալիս փակ տարածքներում դիմակ կրել
- Հայաստանում նախանշվում է կորոնավիրուսի տարածման տեմպի որոշակի արագացում. Ռոմելլա Աբովյան
- Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
- Աշխարհում մայիսի վերջից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին