Երևանում վաղը կգրանցվի +41 աստիճան, այնուհետև ջերմաստիճանը կնվազի
Հուլիսի 19-20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Հայաստանի տարածքում հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր Երևանում +40 աստիճան է, վաղը կգրանցվի +41 աստիճան, այնուհետև կամաց-կամաց կնվազի ջերմաստիճանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել. Արսեն Մկրտչյան
- Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք. Գրիգորյան
- Հուլիսի 22-ից ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
- Աշխատանքը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում
- Ինչպես դիմակայել շոգին