Ալլո, սառնարանը լսում է ձեզ
Կենցաղային տեխնիկա՝ փոշեկուլ, սառնարան, հեռուստացույց կարող են օգտագործվել հսկողության և գաղտնալսման համար,- «Ռիա Նովոստի»-ին հայտնել է RaHDIt ռուսական հաքերային խմբի անդամը՝ անանուն մնալու պայմանով։
Անցյալ շաբաթ RaHDIt հաքերային խումբը, որ կոչվում է «Չար ռուս հաքերներ», իր «NemeZida» կայքում տեղադրել է Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչություն և նրանց հետ կապված անձանց նոր տվյալներ։ Փաստաթղթերը վերաբերում են 2,5 հազար մարդու։ Դրանցից Ուկրաինական ռազմական հետախուզության հետ համագործակցող ռուսների տվյալներն, ըստ լրատվամիջոցի, արդեն փոխանցվել են իրավասու մարմիններին։
«Փոշեկուլ, սառնարան, հեռուստացույցներ: Այժմ հեռուստացույցների մոդելների մեծ մասը ուղղակիորեն միացված է ինտերնետին: Հեռուստացույցներն ունեն և՛ տեսախցիկ, և՛ միկրոֆոն: Հեռուստացույցն ինքնին փոքր համակարգիչ է, համակարգչային սարք: Ըստ այդմ, որոշակի մանիպուլյացիաներով հնարավոր է նույնիսկ մուտք գործել դեպի խոսափող, հեռուստատեսային տեսախցիկ և հեռվից դիտել, լսել, թե ինչ է կատարվում սենյակում»,- ասել է հաքերը։