ARARAT-ը աջակցել է Հովհաննես Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» կտավի բացման պաշտոնական արարողությանը
Հուլիսի 17-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան պատկերասրահում կայացավ Հովհաննես Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» (1887թ․) վերականգնված կտավի բացման պաշտոնական արարողությունը՝ նշանավորելով ծովանկարչի ծննդյան 205-ամյակը։
Ամփոփելով մեծն նկարչի ստեղծագործական ուղին՝ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան առաջին անգամ տեսնելու «Քրիստոս իր աշակերտներով» կտավը, որը վնասվել էր 1994 թվականին։ Տարին հոբելյանական է, քանի որ լրանում է «Քրիստոս իր աշակերտներով» ստեղծագործության 135-ամյակը, որն առանձնահատուկ խորհուրդ հաղորդեց միջոցառմանը։
Այս բացառիկ կտավում պատկերված է նկարչի հավերժական մուսան՝ ծովը, որը հանդես է գալիս որպես վառ, գրավիչ և աներևակայելի խորը բացահայտման աղբյուր՝ հայտնի բիբլիական պատմության համար:
Միջոցառման հանդիսավոր մասը լրացրեց ARARAT կոնյակը: Այսպես, շրջայցից հետո հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու հայկական կոնյակագործության ժամանակակից եզրերը։
Հատկանշական է, որ այս տարի ևս լրանում է հայկական կոնյակագործության 135-ամյակը։
Սա մեծն ծովանկարչի ժառանգությանը նվիրված առաջին միջոցառումը չէ, որին աջակցել է լեգենդար հայկական կոնյակը։ Ավելի վաղ՝ 2016 թվականին, ARARAT-ն աջակցեց Տրետյակովյան պատկերասրահում կայացած ցուցահանդեսին` նվիրված նկարչի 200-ամյա հոբելյանին, իսկ 2017 թվականին` Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսին։
Հարակից հրապարակումներ`
- Թերրի Ջորջի այցը ARARAT թանգարան
- ARARAT և Ոսկե ծիրան. Ջերմ հանդիպումների երեկո
- ARARAT Cherry. Դասական կոնյակի վառ եզրերը ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում
- Սաթի Սպիվակովա․ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը՝ ARARAT թանգարանում
- ARARAT թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը
- ARARAT-ը՝ «Անահիտ» մրցանակաշխության գործընկեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան